ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Փոս փորողը փոսն է ընկնում

Փոս փորողը փոսն է ընկնում
06.02.2017 | 18:41

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում երիտասարդ գանձագողն ընկել է իր փորած փոսի մեջ ու մահացել։ Sondakika կայքի փոխանցմամբ՝ մի խումբ երիտասարդներ ենթադրյալ ոսկիները գտնելու համար փոս են փորել։

Այդ ընթացքում հողը սահել է, ինչի հետևանքով երիտասարդներից մեկը ընկել է փոսը։ Շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։

Դիտվել է՝ 3480

Մեկնաբանություններ